Քրքումի (куркума) օգտակար հատկանիշների մասին բազմիցս խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում: Այն ոչ միայն օգտակար է, այլև օգնում է բուժել մի քանի առողջական խնդիրներ: Բացի այդ, քրքումն օգտագործում են նաև արտաքին տեսքի խնամքի համար:
Արդեն գիտենք, որ քրքումը հրաշալի կերպով սպիտակեցնում է մաշկը, սակայն այն նաև արդյունավետ կերպով ազդում է ատամների վրա, հեռացնում է կարիեսն ու սպիտակեցնում ատամները:
Ձեզ ենք ներկայացնում մի պարզ բաղադրություն, որը կվերադարձնի ձեզ ձեր շլացուցիչ ժպիտն ու սպիտակ ատամները:
Բաղադրություն
- 4 ճ/գ քրքումի փոշի
- 5 ճ/գ կոկոսի յուղ
- 2 ճ/գ սոդա
Պատրաստման եղանակը
Փոքր տարայի մեջ խառնեք բոլոր չոր բաղադրիչներն ու ավելացրեք կոկոսի յուղը:
Պատառաքաղի միջոցով ամբողջը լավ խառնեք՝ մինչև խյուսանման զանգված ստանալը: Ապա մի փոքր քանակություն այս խյուսից քսեք ատամներին և 2 րոպե խոզանակով մաքրեք: Վերջում ատամները սովորականի պես լվացեք ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը