Ադրբեջանում նախկին բանտարկյալը փորձել է հրկիզել Սումգայիթի բնակչուհուն
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում նախկին բանտարկյալը փորձել է հրկիզել Սումգայիթի բնակչուհուն

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում նախկին բանտարկյալը բենզին է լցրել մի կնոջ վրա և սպառնացել այրել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Դեպքի վայր են ժամանել  ադրբեջանական ոստիկանության աշխատակիցները, և տղամարդը, հակառակվելով ոստիկաններին, փորձել է այրել նաև ինքն իրեն:

Ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել տղամարդուն, ինչից հետո պարզվել է, որ տղամարդը նախկին բանտարկյալ և ներկայումս խաբեբայության հատկանիշներով որոնվող Կոչերի Մահերամովն է:



Նման նյութեր