Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում զուգարանային սկանդալ է հասունանում: Մասնավարապես, մրցաշարի մի շարք մասնակից գրոսմայստերներ շարունակ դժգոհում են, որ զուգարանը զբաղված է:
«Մի քանի գնացի զուգարան, սակայն այն զբաղված էր: Նման խնդրի առաջ է կանգնել նաև Լևոնը: Մենք պահաջնում են, որ մրցաշարի կազմակերպիչները մեզ հատկացնեն երկրորդ զուգարանը»,- հայտարարել է ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը: Վերջինիս գժգոհությանը միացել է նաև Լևոն Արոնյանը:
Մամուլում զետեղված հրապարակումների համաձայն զուգարանի առեղծվածային փակ լինելը որոշ գրոսմայստերների մոտ մտահոգություն է առաջացրել: Նրանք կասկածներ ունեն, որ զուգարանում որոշ մասնակիցներ հուշումներ են ստանում:
Մամեդյարովը հայտարարել էր նույնիսկ, որ հուշումներ կարելի է տեսնել մրցավայրում գտնվող մոնիտորների վրա: