Երգչուհի Սիդնի Գրիգորյանը հղիության 5-րդ ամսում է: Իր ամուսին Ցոլակը և նա արու զավակ կունենան: Այս մասին «Արմենպրես լայֆ»-ին հայտնել է Սիդնին:
«Թերևս կանանց տոների ամենամեծ նվերն իմ ամուսինն է, որ այս օրերին մենք միասին ենք անցկացնում և իմ բալիկը, որին կրում եմ կրծքի տակ: Աննկարագրելի զգացում եմ ապրում: Շատ հաճելի, կանացի և նուրբ եմ ինձ զգում: Այս տարվա զգացմունքներս չեմ կարող համեմատել նախորդ տարիների հետ: Չեմ ուզում այս վիճակն ավարտվի: Ամեն ամիս մտածում եմ, որ երեխայի ծնվելու օրերը մոտենում են: Բայց մի փոքր էլ վախենում եմ, բայց դեռ դրա մասին աշխատում եմ չմտածել և վայելել կարգավիճակս»,- ասաց Սիդնին:
Սիդնին նշեց, որ առաջնեկին լույս աշխարհ կբերի հուլիսի կեսերին: «Անհամբերությամբ ենք փոքրիկին սպասում: Դա այնպիսի զգացում է, որ ոչնչի հետ չես կարող համեմատել»,- հավելեց նա:
Փոքրիկի անվանակոչման հետ կապված, երգչուհին ասաց, որ դեռ չեն որոշել: Մի քանի տարբերակներ կան, բայց դրանք վերջնական չեն: