Հայոց Ցեղասպանությունից պետականություն անցումը արագ էր, իսկ Առաջին Հանրապետության օրերը՝ կարճատև. Ընդամենը 900 օր. Այդ օրերի պատմությունն է վեր հանում Կանադայի Արմեն-Գարո ուսանողական միության նախաձեռնությունը՝ «Ցեղասպանությունից Պետականություն. Հանրապետության 900 օրերը» խորագիրը կրող գիտաժողովը:
Նախաձեռնությունը համախմբել է Մոնրեալ, Տորոնտո և Օտտավա քաղաքների ուսանողական բոլոր միությունները՝ կոչ անելով երիտասարդներին ոգևորել Հայոց պատմության այս կարևոր շրջանի պատմությանը պատշաճ կերպով ծանոթանալու հարցում: Իսկ որ պատմությունը ներկայացվելու է գիտական բարձր մակարդակով, այս մասին վկայում է մասնակիցների ցանկը: 900 օրերի ձեռքբերումներն ու նշանակալի դերակատարումը Հայոց պատմության հետագա ընթացքի վրա ներկայացնելու են խոշորագույն ակադեմիկոսներ՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, լրագրող, պրոֆեսոր Վիգեն Չըթերյանը և գրող, հրապարակախոս Ռուբինա Փիրումյանը:
Ամբողջությամբ՝ noranor.ca