Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «3-րդ օրն ա` ուշքի չեմ գալիս: «Պոստ ֆակտում»-ի ռեպորտաժը շատերին պետք ա առիթ տա մտածելու:
Սերժ Ջիլավյանը, միլիարդների տեր Սերժ Ջիլավյանը ապրում է մենակության, սովի, հիվանդությունների մեջ… ու ոչ մեկին տեսնել չի ուզում:
Լրագրողը հավանաբար հարցրեց ինչի՞ կարիք ունե՞ք: Պատասխանը ապշեցնում ու ցրիվ-ցրիվ է տալիս ամեն ինչ: Ասաց, որ մեռնելու կարիք ունի….
Մի քանի րոպեանոց ռեպորտաժը կյանքի մի ամբողջ իմաստություն է իր մեջ պարունակում: Փողն ու իշխանությունը երբեք չեն կարող երջանկություն բերել…. Մարդը որ տեր էր ամեն ինչի, այսօր միայն մեռնելու կարիք ունի, որովհետև մինչև կոկորդը կուշտ է ամեն ինչից…
Ջիլավյանը 25 տարի առաջ մի քանի անգամ ավելին ուներ, քան այսօրվա միլիոնատեր օլիգարխները:
Սա պետք է տեսնեն բոլորը, փողը Աստված դարձրած օլիգարխները, փողի մասին երազող ջահելները, ու նաև չունևորները: Մեկը դաս քաղի, մեկը հասկանա, մյուսն էլ փառք տա Աստծուն իր ունեցած մի կտոր հացի ու առհասարակ իր ունեցածի համար…»: