Արբանյակից կատարված լուսանկարներն ապացուցել են, որ հրդեհի առաջացման պատճառը խոտհնձիչը չի եղել
Advertisement 1000 x 90

Արբանյակից կատարված լուսանկարներն ապացուցել են, որ հրդեհի առաջացման պատճառը խոտհնձիչը չի եղել

2017թ. օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Զիմնի» կոչվող հատվածում չոր խոտի ինքնաբռնկվել է: Նախնական քննությամբ հրդեհի առաջացման պատճառների մեջ մարդկային գործոնը վկայող ապացույցներ ձեռք չեն բերվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ 2017 թվականի օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում հրդեհի բռնկման պատճառները պարզելու ուղղությամբ։

Ստացված տեղեկատվության մեջ նշված 44 58`0.8955“E 39 59`46.0144“N կոորդինատները տեղանքում համապատասխանեցնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 17-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ում կատարվել է տեղանքի զննություն, որի ընթացքում կիրառվել է տեղանքի տեղորոշման համակարգ և արդյունքում պարզվել է, որ 44 58`0.8955“E 39 59`46.0144“N կոորդինատներով տարածքը ս/թ. օգոստոսի 12-ին խոտհունձ իրականացրած հիշյալ աշխատակիցների վրանից գտնվում է 320 մետր հեռավորության վրա, ֆիքսված հրդեհի 2-րդ օջախը՝ 350 մետր հեռավորության վրա, իսկ նշված վայրերում, որտեղից սկսվել է հրդեհը, առհասարակ խոտհունձի աշխատանքներ չեն իրականացվել ու դրան բնորոշ հետքեր նույնպես չեն հայտնաբերվել:

Նախաքննության ընթացքում նշանակված դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 60831711 եզրակացության համաձայն՝ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած հրդեհի օջախը գտնվել է Խաչաձոր տեղամասի «Զիմնի» կոչվող տարածքում՝ 44 58`0.8955“E 39 59`46.0144“N կոորդինատներում, որտեղից այն տարածվել է տարբեր ուղղություններով:

Ինչ վերաբերում է հրդեհի առաջացման պատճառներին, ապա քանի որ ըստ քրեական գործի տվյալների խոտհնձիչները և անտառտնտեսության աշխատակիցները գտնվել են հրդեհի առաջնային այրման գոտուց՝ առաջին օջախից բավականին մեծ հեռավորության վրա, ապա հրդեհի առաջացումը խոտհնձիչների շահագործումից, քիչ կալորիականության աղբյուրներից և բաց կրակից /չմարված ծխախոտի գլանակ, այրվող լուցկի, կրակայրիչ և այլն/ կարելի է բացառել:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով եղանակային պայմանները /օդի բարձր ջերմաստիճան, տեղումների բացակայություն/, ինչպես նաև խոտածածկ տարածքների ու չոր խոտի քանակությունը, կարելի է եզրակացնել, որ հրդեհն ամենայն հավանականությամբ առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից:

Այսպիսով վերլուծելով և իրենց համակցության մեջ գնահատելով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ պետք է արձանագրել, որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում Պետրոս Հովհաննիսյանի կողմից առավել վտանգի այլ աղբյուր հանդիսացող խոտհնձիչի շահագործման ընթացքում անզգույշ վերաբերմունք դրսևորելու հետևանքով «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Զիմնի» կոչվող հատվածում հրդեհի առաջացման վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է»։

Ամբողջությամբ՝ pastinfo.am



Նման նյութեր