Երգերս մեկ բաժակ սուրճի նման են. տեղի ունեցավ երգահան Անիտա Հախվերդյանի ստեղծագործական երեկոն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երգերս մեկ բաժակ սուրճի նման են. տեղի ունեցավ երգահան Անիտա Հախվերդյանի ստեղծագործական երեկոն

Երգի պետական թատրոնում մարտի 16-ին տեղի ունեցավ երգահան Անիտա Հախվերդյանի ստեղծագործական երեկոն։ Համերգային ծրագրում երգահանի հեղինակած երգերը կատարեցին Արթուր Գրիգորյանը, Էմմա Ասատրյանը, Սերգեյ Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը, Նարեկ Բավեյանը, Գրիգոր Կյոկչյանը, Էրիկը, Արսեն Սաֆարյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Մաշա Մնջոյանը, Արամեն, Սիլվա Հակոբյանը, Սարո Թովմասյանը, Մարտա Կիրակոսյանը, Սոնա Շահգելդյանը, Նառան և այլ երգիչներ։

«Արմենպրես լայֆ»ի հետ զրույցում Անիտա Հախվերդյանը նշեց, որ երեկոն կազմակերպելն իր ընկերների մտահաղացումն էր։

«Սա 3-րդ ստեղծագործական երեկոս էր։ Պարզապես, ընկերներս որոշեցին, որ ժամանակն է։ Իսկ Արթուր Գրիգորյանն ասաց, թե վաղուց պետք է լիներ այս երեկոն։ Այդպես որոշեցինք և իրականացրեցինք։ Շատերն ասում են, որ երգերս մեկ բաժակ սուրճի նման են, ամեն մեկն իր համն ունի։ Ես իմ բոլոր գրած երգերը սիրում եմ։ Եթե ինչ-որ երգ չսիրեմ, ապա դուք այդ երգը չեք լսի»,- ասաց Անիտան։

Անիտա Հախվերդյանի ստեղծագործական երեկոյին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը։

Ամբողջությամբ՝ armenpress.am