Լոռու մարզում արձանագրվել է հերթական ինքնասպանության դեպքը. հոգեկան հիվանդությամբ տառապող 70-ամյա կնոջ դիակը հայտնաբերվել է Դեբեդ գետի ափին մոտ, մեջքով քարի վրա ընկած վիճակում, մարմնի մի մասը ջրի մեջ:
Արտաքին զննությամբ դիակի դեմքին հայտնաբերվել են քերծվածքներ:
Կնոջ ննջասենյակի մահճակալի տակ նրա հարազատները հայտնաբերել են նրա նախամահյան գրությունը. «էլ չեմ դիմանում, ձեզ էլ սպանեցի, կարող է մի 10 տարվա կյանք ունենամ, էդքան էլ պետք է տանջվեմ, մեռնելով ապրեմ, գնամ խեղդվեմ, որ ազատվեմ էս ցավից»: