Այս պատմությունը տեղի է ունեցել 2000-ական թվականներին Թաթարստանում։ Թոռնիկները որոշեցին վերանորոգել իրենց տատիկի տունը, սակայն հատակը քանդելիս նրանք սև տոպրակ գտան, որի մեջ 8000 սովետական ռուբլուն համարժեք գումար կար։
Անմիջապես տատիկին ցույց տալուց հետո պարզ դարձավ, որ իրենց պապիկը, որը շա՜տ տարիներ առաջ էր մահացել, առհասարակ չէր վստահում գումար պահելու համար նախատեսված որևէ կազմակերպության և իր փողերը պահում էր տանը, գաղտնի տեղում, նույնիսկ կնոջը չասելով, թե որտեղ։