Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիները հատուկ չվերթով տեղափոխվել են Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասող շտապբուժօգնության բրիգադները 8 վիրավորի տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրին է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար անահիտ Հայթայանը :
«Նշենք, որ բոլորը Վլադիկովկասի հիվանդանոցներում ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժշկական կենտրոն է դիմել ևս 3 տուժած։
Հիվանդանոցում գտնվող 11 քաղաքացիներն այժմ լաբորատոր և գործիքային հետազոտություններ են անցնում։
Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» մասնագետները 50-ամյա տուժածին օդանավակայանում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տուն են ուղարկել»,- իր գրառման մեջ նշել է Հայթայանը։