«Ես կարողանում եմ պաշտպանել ինձ». Հասմիկ Խոջյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Ես կարողանում եմ պաշտպանել ինձ». Հասմիկ Խոջյան. life.tert.am

Հասմիկինչպես ճանապարհդ քեզ բերեց Թատերական ինստիտուտ։

–Մինչև Թատերական ընդունվելը երկար տարիներ եղել եմ «Մետրո» թատրոնում, էդտեղից էլ  ուղղորդվել եմ դեպի դերասանական կյանք։ Շատ փոքր տարիքից, երբ հասակակիցներս բակում խաղում էին, ես գնում էի երգի, պարի, գեղասահքի, երաժշտական դպրոց, հաղորդավարական դասընթացների` գերզբաղված գրաֆիկ ունեի։ Ես ինչ ճանապարհ էլ ընտրեի, արվեստի մեջ էր լինելու, որովհետև այդպես էի մեծացել։ Մի անգամ էլ գնացի «Մետրո» թատրոն, որտեղից այլևս չկարողացա կտրվել։ Խաղում էի ներկայացումներում, իսկ դա ուղղակի «հիվանդություն» է։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոնա Մարտիրոսյանը շատ մեծ  նշանակություն ունեցավ հետագայում այս մասնագիտությունն ընտրելուս համար։ Թատերական գնալս ինքնըստինքյան ստացվեց, այլ ելք, կարծես, չկար։

–«Էլենի օրագիրը» առաջին հեռուստասերիալն է, որում նկարահանվել ես։ Հեռուստատեսություն մտել ես ուսումդ ավարտելուց հետո միայն։ Ինչո՞ւ ուսանողական տարիներին ակտիվ չէիր այս դաշտում։

–Ես ոչ մի սերիալում չէի նկարահանվում, որովհետև ինձ նյարդայնացնում էր, երբ տեսնում էի, որ դերասանն ինքն իրեն է խաղում էկրանին։ Սերիալում ավելի դժվար է կերպար ներկայացնելը, քան թատրոնում։ Մարիամի կերպարն ինձ շատ ոգևորեց ու մինչև հիմա նույն ոգևորությամբ եմ խաղում, քանի որ ամբողջությամբ ստեղծված կերպար է, բացարձակ կապ չունի ինձ հետ, հատկապես, արտաքին նշաններով՝ հագուկապով, սանրվածքով։

Ես ավարտել եմ Ռաֆայել Քոթանջյանի կուրսը։ Իմ դասախոսներից ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել Լալա Մնացականյանը, ով մինչև հիմա օգնում է ինձ իր խորհուրդներով։ Երբ ընդունվեցի, ռեկտորը Արմեն Մազմանյանն էր։ Նա արգելում էր  նկարահանվել։ Ինձ մոտ մնացել էր նստվածքը, որ ուսանողը սովորելու շատ բան ունի։ Կարծում եմ` դերասանն առաջնային պետք է կայանա  թատրոնում ներկայացումներ խաղալով, հետո միայն սերիալում։

–Ընտանիքիդ ազդեցությունը քեզ վրա շատ մեծ է։ Ովքե՞ր են ընտանիքիդ անդամները, ինչո՞վ են զբաղվում։

–Հայրս, հիմա չի աշխատում, մայրս, գրեթե, միշտ չի աշխատել։ Ծնողներս տարիքով մեծ են։ Ես տան փոքրն եմ։ Եղբայրս բժիշկ է, ինձանից մեծ է 14 տարի։

–Շատերը խոստովանում են, որ հայտնիության հետ շատանում է նաև հակառակ  սեռիուշադրությունըսակայն քո էկրանային կերպարը գայթակղիչգրավիչ լինելու շեշտադրում չունի։Շատ աղջիկների համար ցանկալի  չէ նման կերպարով ներկայանալըորովհետև այս տարիքումկարևորում են գրավչությունն ընդգծելը։ Ի սկզբանեմտածե՞լ ես այս մասին։

–Չեմ մտածել, որովհետև կյանքում չեմ ունեցել ուշադրության պակաս, թերարժեքություն։

Կողակից ունե՞ս։

–Ոչ։

–Կերպարը վերապրելը, հույզերը թատրոնում և կինոյում շատ տարբեր են։ Ի՞նչ տվեց քեզ սերիալում խաղալը։

–Ինձ շատ բան է տվել։ Այն աշխատանքը, որ պահանջվում է սերիալում, կարևոր է։ Ես ամեն օր նայում եմ սերիալը, ուզում եմ հասկանալ` ինչն է սխալ, ինչն է ճիշտ, ինչն է պետք պահել, ինչը` փոփոխել։ Ամենօրյա աշխատանքը շատ հավես է։

Իհարկե, պետք է կարողանաս հոգևոր սնունդ ստանալ, որպեսզի էներգիա ունենաս սերիալում ծախսելու։ Թատրոնում էներգետիկան ավելի շատ է, քանի որ երկար ժամանակ փորձեր ես անում, 1 օր խաղում ես, տալիս ամբողջ էներգիադ ու ստանում պատասխանը հանդիսատեսից։

–Ծնողներիդ հետ, գրեթե, երկու սերնդի տարբերությունն ինչպե՞ս է ազդում հարաբերություններիվրա։ Կարողանո՞ւմ եք ընկերություն անել։

–Տարիքային տարբերությունը չի ազդում։ Պապայից մեկ–մեկ կարող եմ «քաշվել», մամայից` չէ։ Մեր դեպքում ընկերական  հարաբերությունները պահվել են, ուղղակի, երբ ծնողներդ մեծ են, շատ ավելի գիտակից են։ Եթե իմ ծնողներն այդքան հասուն չլինեին, գուցե, օրինակ` դերասանուհի դարձած չլինեի։ Եղբորս հետ էլ է տարիքային տարբերությունը մեծ, բայց դա հաճելի է։ Կարծես, 2 հայր ունենաս։ Քեզ պաշտպանված ես զգում։

–Պաշտպանության կարիք հաճա՞խ ես ունենում։

–Չէ, ես կարողանում եմ պաշտպանել ինձ։ Յուրաքանչյուրի հետ իր լեզվով եմ խոսում։ Բացարձակ խեղճացող չեմ։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր