Արսեն Գուլամիրյանը՝ WBA վարկածով աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արսեն Գուլամիրյանը՝ WBA վարկածով աշխարհի չեմպիոն

Հայազգի բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը, ով հանդես է գալիս Ֆրանսիայի դրոշի ներքո, նվաճել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին:

Չեմպիոնական մենամարտը տեղի է ունեցել Ֆրանսիայում, որտեղ Գուլամիրյանը մրցել է Բելգիան ներկայացնող Ռիյադ Մերինի հետ: Մենամարտն ավարտվել է 11-րդ ռաունդում՝ նոկաուտով:

Նշենք, որ Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում 23 մենամարտ է անցկացրել՝ տանելով նույնքան հաղթանակ:

armsport.am