Դավաճանության համար ամուսինը 100 անգամ խփել է կնոջն ու թույլ տվել անբանուգործներին բռնաբարել նրան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դավաճանության համար ամուսինը 100 անգամ խփել է կնոջն ու թույլ տվել անբանուգործներին բռնաբարել նրան

Դելիից ոչ հեռու հնդկական քաղաքի բնակչուհուն կապել են ծառից, որից հետո սեփական ամուսինը նրան 100 հարված է հասցրել կաշվե գոտիով, մինչ մնացած տղամարդիկ՝ խմբված շուրջբոլորը, նայում էին, թե ինչ է տեղի ունենում: Այդպիսով ամուսինը պատժել է կնոջը դավաճանության համար, որի փաստը ապացուցվել է ժողովրդական դատարանի կողմից, հաղորդում է Mirror-ը:

Կինը, ում ինքնությունը դեռևս չի հաստատվել, գիտակցությունը կորցնելու աստիճան ծեծի էր ենթարկվել: Ավելի ուշ ամբոխի մեջ որոշ մարդիկ նրան բռնաբարել են:

Ոստիկանների տվյալներով, միջադեպից հետո կալանավորվել են երեք տղամարդիկ, ներառյալ տուժածի ամուսինն ու որդին: Այժմ հետախուզվում է ևս 30 մարդ, ովքեր նայում էին, թե ինչ է տեղի ունենում:



Նման նյութեր