Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի, այնուհետև՝ կբարձրանա
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի, այնուհետև՝ կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ապրիլի 3-4-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-5-ին կնվազի 6-8, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում՝ ապրիլի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ:



Նման նյութեր