Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ժամանակավորապես մրցումներից հեռացրել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանին,- հաղորդում է IWF-ի կայքը:
Պատճառն այն է, որ նրա մոտ հայտնաբերվել է S2 խմբից պրալմորելին նյութը:
Նույն պատճառով հեռացվել է նաև ուկրաինացի ծանրորդ Ալեքսանդր Պելեշենկոն: