Երեւանի Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց են տեղափոխվել 8 անձինք. նրանցից մեկի վիճակը ծանր է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքում է Ռուբինա Մարկոսյանը, մյուս 7 քաղաքացիների վիճակը բավարար է, մի քանիսն առաջիկա ժամերին դուրս կգրեն հիվանդանոցից։
NEWS.am-ի հետ զրույցում դեպքի վայրում գտնված իրանահայերից Արիշան նշեց, որ տուժել է իր եղբայրը՝ 16-ամյա Էրիկ Աշուղյանը։ Նա նշեց, որ եղբայրը ստացել է գլխի վնասվածք։ Արիշան նշեց, որ միասին ընթրում էին, երբ պայթյունի ձայն լսեցին. չհասկացան՝ ինչ է կատարվել։ Նրա խոսքով՝ սեղանի շուրջ նստածներից տուժել է միայն եղբայրը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: