Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը, Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ դառնալով, Եվրամիության անձնագրեր են ստացել։ Այս մասին հաղորդում է Հինգերորդ ալիքը:
Հնարավոր է՝ խոսքը ոչ թե արտագաղթի, այլ տարրական հարմարավետության մասին է, քանի որ Կիպրոսի Հանրապետության անձնագիրը թույլ է տալիս աշխարհի ավելի քան 167 երկիր առանց մուտքի արտոնագրի այցելել։
«Կիպրոսի Հանրապետության քաղաքացի դառնալու համար անհրաժեշտ է երկրի տնտեսության մեջ 2 մլն եվրո ներդրում կատարել։ Այսինքն, եթե լուրերը ճիշտ են, անձնագրերի համար Գալկինը և Պուգաչովան ավելի քան 141 մլն ռուբլի են վճարել»,-հայտնում է Հինգերորդ ալիքը։