Ֆինլանդիան սկսում է կացության իրավունք տրամադրել start-up նախագծերի հեղինակներին
Advertisement 1000 x 90

Ֆինլանդիան սկսում է կացության իրավունք տրամադրել start-up նախագծերի հեղինակներին

Start-up ծրագրերի այն հեղինակները, ովքեր ԵՄ անդամ երկրների ցանկից չեն, կարող են Ֆինլանդիայում արագ ստանալ կացության իրավունք: Խոսքը նաև փորձագետների մասին է: Ծրագիրը կապահովի երկրի արագ տնտեսական աճը: Կացության իրավունք ստանալուց առաջ հայցվորը պետք է ներկայացնի իր ծրագիրը Business Finland կազմակերպությանը, որը պետք է գնահատի նախագծի արդյունավետությունը: Դրական պատասխանի դեպքում կացության իրավունքը կտրամադրվի մի քանի շաբաթվա ընթացքում:

goodnewsfinland.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը