Գործարարը պատվիրել է վարորդի սպանությունը սեփական մահափորձը բեմադրելու համար
Advertisement 1000 x 90

Գործարարը պատվիրել է վարորդի սպանությունը սեփական մահափորձը բեմադրելու համար

Պոդմոսկովիեից գործարարը դատի կտրվի իր մահափորձը բեմադրելու նպատակով անձնական վարորդի սպանությունը կազմակերպելու համար: Ըստ life.ru-ի, այդ մասին հաղորդում է ՌԴ ՔԿ մարզի քննչական վարչությունը:

Ինչպես նշում է քննությունը, այդպես նա ցանկանում էր մրցակիցներից մեկի վրա դա բարդել, ում բիզնեսին ցանկանում էր տիրանալ:

Սպանությունը տեղի է ունեցել Միտիշչինսկի շրջանի Ժոստովո գյուղի մոտ: Այնտեղ կոմերսանտը հրամայել է վարորդին կանգ առնել, իսկ ինքը դուրս է եկել ավտոմեքենայից: Դա, ինչպես պարզել է քննությունը, ազդանշան է եղել քիլլերի համար, ով գնդակահարել է վարորդին «Սայգա» հրացանից:

Գործարարը քննիչներին հայտնել է, որ գնդակահարության պահին վարորդը գտնվում էր ավտոմեքենայի ուղևորի նստատեղին, սակայն քննությունը փորձաքննություն է անցկացրել և պարզել, որ մեղադրյալը սպանության պահին բացակայել է ավտոմեքենայից:

Քրեական գործն այժմ ուղարկվել է դատարան: Քիլլերի որոնումը շարունակվում է: