Կարեն Կարապետյան. «Քննարկել ենք սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կարեն Կարապետյան. «Քննարկել ենք սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը»

Վարչապետ Կարեն Կարապետյանի գրառումը Facebook-ի իր էջում. «Քննարկել ենք սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը:

Մասնավորապես անդրադարձել ենք հաշմանդամության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտների բարեփոխումներին, ինչպես նաև զբաղվածության ոլորտում կիրառվող ռազմավարական նոր մոտեցումներին: Հաշմանդամության ոլորտի բարեփոխումների առումով ընդգծել եմ, որ դրանք առաջին հերթին պետք է նպաստեն հասցեականության բարձրացմանը։

Անդրադառնալով զբաղվածության ոլորտին՝ անհրաժեշտ եմ համարել գործակալությունում գրանցվածների զբաղվածության խթանումը և նշել, որ այդ նպատակով պետք է ներդնել այնպիսի գործիքակազմ, որը գործատուներին կշահագրգռի աշխատանքի ընդունել գործակալությունում գրանցված քաղաքացիներին»:



Նման նյութեր