Վիճակախաղերի բիզնեսի մագնատ Արմեն Սարգսյանը ներդրում է արել Sport24.ru մարզական կայքում։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»։
Նախագծի նպատակն է երկու տարի անց ընդգրկվել սպորտային կայքերի հնգյակում։
«Սպորտային ԶԼՄ-ների գործարկումը կոմերցիոն նախագիծ չէ, սա հոլդինգի բաժնետիրոջ անձնական նախաձեռնությունն է` ուղղված հայրենական սպորտի աջակցությանը և տարածմանը», — պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Sport24.ru-ի գլխավոր խմբագիր Սամվել Ավագյանը։
Գործարար Արմեն Սարգսյանը մենատեր է վիճակախաղերի շուկայում։ 2014թ-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որը միայն պետական վիճակախաղեր է թույլ տալիս։ Կազմակերպիչները կարող են լինել տրանսպորտի («Գոսլոտո» և «Ռուսկոե լոտո» վիճակախաղերը) և ֆինանսների («Սպորտլոտո») նախարարությունները։
Հային բախտ է վիճակվել դառնալ այդ վիճակախաղերի կազմակերպիչը։ Արմեն Սարգսյանի ընկերությունները` «Պետական սպորտային վիճակախաղեր» և «Սպորտլոտո», գերիշխում են այդ շուկայում։