Գերմանիայում անցկացվող «Grenke Chess Classic»-ում այսօր կայանում են 6-րդ տուրի հանդիպումները:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս տուրում սևերով մրցում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան ավարտվել է 52-րդ քայլում` ոչ-ոքի արդյունքով:
Այս տուրից հետո Արոնյանն իր ակիվում ունի 3.5 միավոր և 5-րդ տեղում է:
6-րդ տուրում Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիշը հաղթել էր գերմանացի Գեորգ Մեյերին, իսկ Մատիաս Բլուբաումը` հնդիկ Վիշավանաթան Անանդին: