Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ մի հատ պայթած Օպել, որին չթողեցի դեմս կտրի, ինձ ասում ա. «քշածդ տառական չի՞»՝ նկատի ունենալով ավտոյիս փոքր լինելը??
Միայն աջ գնացող գծով թափով եկավ ու որոշեց քիթը խոթի երկրորդ գծով ուղիղ գնացող Դոբբիիս առաջ: Չթողեցի ու երբեք չեմ թողնում: Ատում եմ այդ տեսակը:
Եթե ես տառական եմ քշում, նման վարորդները տեղով տառական են: Ինչի մասին էլ նրան տեղեկացրեցի??
Տխուրը այն է, որ սա տարածված մտածելակերպ ա բոլոր ոլորտներում ՝ թույլին ոտքի տակ առնեն, ուժեղի ոտնաթաթը շաքարաքլորի պես ուտեն:
Յախք»: