Երգչուհի Սաթենիկ Գևորգյանն արդեն հասցրել է հիացնել «Ты супер!» միջազգային երգի մրցույթի երկրորդ եթերաշրջանի ժյուրին ու հանդիսատեսին։
Էկրանին հայտնվելուց առաջ Սաթին հանդիպել է հայտնի հայրենակցի՝ ջազային երգչուհի Մարիամ Մերաբովայի հետ։ Հանդիպումն անմոռանալի է եղել և՛ Սաթենիկի, և՛ Մարիամի համար։ Երիտասարդ գյումրեցին իր տաղանդով ապշեցրել է աստղին։
Աստղի հետ հանդիպումից առաջ Սաթին մի փոքր հուզվում էր, թեև փորձում էր դա թաքցնել։ Հետո Սաթին խոստովանեց, որ վաղը նրա ծննդյան օրն է. տասնհինգ տարեկան է դառնում։ Ու լեգենդար Մարիամի հետ հանդիպումն ամենալավ նվերն է։ Ամեն դեպքում այս հանդիպումը հաստատ կհիշի ամբողջ կյանքի ընթացքում։
Ստուդիան, որտեղ Մարիամ Մերաբովան իր երաժիշտների հետ փորձեր է անում ու ձայնագրվում, Կրասնայա Պրեսնայի տներից մեկի նկուղային հարկում է։ Տարածքը հարմարավետ է ու հետաքրքիր ձևավորում ունի։ Մտնելուց առաջ հյուրերն անպայման բախիլներ են հագնում։
Մարիամը գրկաբաց ընդունեց երիտասարդ հյուրին, միանգամից ուղեկցեց ստուդիա։ Երկու երգչուհիներն էլ հարմար տեղավորվեցին փափուկ աթոռներին։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am