«Իմ լավագույն գաղափարներն առաջացել են այն ժամանակ, երբ ինձ վատ են սպասարկել». Ռիչարդ Բրենսոն
Advertisement 1000 x 90

«Իմ լավագույն գաղափարներն առաջացել են այն ժամանակ, երբ ինձ վատ են սպասարկել». Ռիչարդ Բրենսոն

Հաջողակ բիզնեսի 33 կանոն՝ ըստ Ռիչարդ Բրենսոնի

«Ձեր զանգը շատ կարևոր է մեզ համար, բայց մեր օպերատորներն այժմ զբաղված են»  արտահայտությունն ամենաշատն է բարկացնում բաժանորդներին: Սակայն, Virgin ավիաընկերություն զանգահարողները չեն լսում այս արտահայտությունը:

«Բարև Ձեզ, ես Ռիչարդ Բրենսոնն եմ, այս ավիաընկերության նախագահը: Այժմ բոլոր օպերատորները զբաղված են: Սա  նորմալ չէ:  Եկեք վարվենք այսպես. եթե 18 վայրկյան անց ձեզ ոչ ոք չպատասխանի, դուք կստանաք 450 ֆունտ զեղչ: Այսպիսով, սկսենք հետհաշվարկը՝ 18, 17, 16…»:

Հաճախորդը լսում  և երազում է, որպեսզի օպերատորները չպատասխանեն:

Սա նորարական բիզնես-քայլ է, որը դարձրել է Բրենսոնին ամենահաջողակ բիզնեսմեններից մեկը:

Բրենսոնը հայտնի է իր խելահեղ քայլերով, ոչ ստանդարտ որոշումներով և տարբեր համաշխարհային ռեկորդներ սահմանելու կարողությամբ:

Հայտնի բիզնեսմենը վստահ է, որ հաջողակ բիզնես կարելի է ստեղծել միայն այն դեպքում, երբ աշխատում եք ամբողջ հոգով:

Առաջարկում ենք ծանոթանալ Բրենսոնի հաջողության գաղտնիքներին:

Եթե դուք ձեռնարկատեր եք և չեք սխալվել, ուրեմն դուք ձեռնարկատեր չեք:

Կյանքում անխուսափելի են միայն մահն ու հարկերը: Իսկ բիզնեսում միշտ պետք է համոզված լինել, որ մի անգամ ամեն ինչ գնալու է  ոչ այնպես, ինչպես նախատեսված էր:

Մի սկսեք գործը, որը ձեզ դուր չի գալիս:

Ես վերաբերվում եմ բիզնեսին, ինչպես յուրահատուկ զվարճանքի, սակայն երբեմն մոռանում եմ, թե երբ է ավարտվում աշխատանքը և սկսվում կյանքը:

Փողը հաջողության վատ ցուցանիշ է: Ավելի վատ է միայն փառքը:

Ես միշտ ուրախ եմ, երբ ինձ վատ են սպասարկում: Ոչ, ես մազոխիստ չեմ, պարզապես իմ լավագույն գաղափարներն առաջացել են այն ժամանակ, երբ ինձ վատ են սպասարկել:

Ուրիշների կարծիքները լսելու պատրաստակամությունն ու առաջարկություններն ընդունելն օգնել են ինձ այն 40 տարիներին, որ ես բիզնեսով եմ զբաղում:

Բարոյականությունը դատարկ ձայն չէ բիզնեսում: Դրանում է ողջ իմաստը:

Բիզնեսը մարդկանց կյանքը հեշտացնելու և օգնելու համար է, հակառակ դեպքում այն պետք չէ սկսել:

Ավելի լավ է խոստանալ քիչ և տալ շատ, քան՝ հակառակը:

Ձեռնարկատերը չպետք  է ընդունի անհաջողությունը՝ որպես բացասական բան: Դա միայն ավելացնում է փորձառությունը:

Մի անգամ եղած հաջողությունը չի կերակրի ձեզ ամբողջ կյանքում:

Չկա ավելի վատ բան նրանից, երբ աշխատողը ներողություն է խնդրում՝ իր ղեկավարի փոխարեն:

Ես միշտ նախընտրում եմ խոսել մարդկանց հետ, քան գրել հաղորդագրություններ:

Ես ամբողջ կյանքում խուսափել եմ աշխատասենյակներից և իմ ամբողջ կյանքում աշխատել եմ տանը, նավի վրա և գամակին:

Ընկերացեք ձեր թշնամիների հետ: Սա լավ խորհուրդ է թե՛ կյանքի, թե՛ բիզնեսի համար:

Հաջողությունը չի գալիս ինքնուրույն, պետք է աշխատել:

Թե՛ բիզնեսում, թե՛ կյանքում պետք է անել բարի գործեր:

Ես երջանիկ մարդ եմ: Ես ծիծաղում եմ միշտ: Ես սիրում եմ մարդկանց, կյանքը, լավ բաները: Ես իսկապես համաձայն եմ, որ ծիծաղը երկարացնում է կյանքը:

Պահպանողական մտածելակերպը բիզնեսի համար չէ: Այն կոտրում է ձեր թևերը:

Ես համոզված եմ, որ մարդուն չպետք է կանգնեցնի «չի կարելի» արտահայտությունը:

Ինձ համար բիզնես ստեղծելը նշանակում է՝ անել մի բան, որով կարելի է հպարտանալ, միավորել տաղանդավոր մարդկանց և անել մի բան, որը կփոխի մարդկանց կյանքը:

Մի վախեցեք ռիսկի դիմելուց:

Հիշեք, որ ոչ ոք դեռ չի բողոքել, որ քիչ ժամանակ է անցկացրել գրասենյակում:

Ես չեմ դադարում լինել բիզնեսմեն՝ անգամ, երբ ես տնային խալաթով եմ:

Տվեք ձեր աշխատակիցներին ձեր հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստի հասցեն: Նրանք ձեզ չեն հոգնեցնի իրենց նամակներով, բայց վստահ կլինեն, որ դուք հասանելի եք այն ժամանակ, երբ կա ձեր կարիքը:

Իսկական լիդերությունն այն է, երբ կարողանում եք շատ հանգիստ բացատրել, թե ինչումն է խնդիրը:

Երբ ինչ-որ գործ սկսում է հաճույք չպատճառել և չուրախացնել, ես մտածում եմ փոփոխությունների մասին;

Իմ կարգախոսն է՝ ապրիր ուրախ, իսկ գումարն ինքուրույն կգա:

Կյանքում միշտ ինչ-որ բան կորցնում ես և պարտվում: Այնպես որ, գոհ եղիր հաղթանակի ժամանակ: Մի ափսոսա պարտության համար: Ամեն ինչ անցել է, ոչինչ չես կարող հետ բերել, բայց կարող ես սովորել քո սխալի վրա:

Եթե դուք բիզնես եք սկսում և ինձնից խորհուրդ եք հարցնում, ապա ես կասեմ, որ դուք պետք է արդար լինեք ցանկացած գործարքում, չպետք է խաբեք, բայց պետք է ձգտեք հաղթանակի:

Կարծում եմ՝ ես կանգ չեմ առնի, մինչև չընկնեմ:

Ես համոզված եմ՝ կյանքում չկա անհնարին բան:

Սիրարփի Աղաբաբյան