Դեղին ծովում նավեր են բախվել, զոհվել է առնվազն երեք մարդ
Advertisement 1000 x 90

Դեղին ծովում նավեր են բախվել, զոհվել է առնվազն երեք մարդ

Երեք մարդ է զոհվել, ևս երեքն անհայտ կորել ապրիլի 12-ին Դեղին ծովում Տանզանիայի դրոշի ներքո նավարկող 500 տոննա ջրատարողությամբ սառնանավի և 15-տոննանոց հարավկորեական ձկնորսական առագաստանավի բախման հետևանքով: Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության առափնյա պահպանությունը:

Վերջինիս տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել ապրիլի լույս 12-ի գիշերը Մեմուլդո կղզուց (Չոլլա Նամդոյի նահանգ) տասը կիլոմետր հյուսիս – արևմուտք ընկած շրջանում:

Ծովային ոստիկանությունն անհապաղ 17 կատեր է ուղարկել մարդկանց որոնումների համար և ազդանշաններ ուղարկել վթարի վայրի մերձակայքում գտնվող այլ նավերի՝ փրկարարներին օգնելու խնդրանքով: Որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում է:



Նման նյութեր