Ձայները «ծախվել» են հանուն 250 000 ԱՄՆ դոլարի. Արթուր Բաղդասարյանը նորից «քցել» է. politik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ձայները «ծախվել» են հանուն 250 000 ԱՄՆ դոլարի. Արթուր Բաղդասարյանը նորից «քցել» է. politik.am

pppppp

Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը այդպես էլ  անհասկանալի մնաց: Չնայած  այն հանգամանքին, որ ընդդիմադիր կոալիցիան ուներ 18 ձայն, իսկ իշխանական կոալիցիան 15 ձայն, այնուամենայնիվ քաղաքապետ դարձավ իշխող ՀՀԿ-ի թեկնածուն՝ Մամիկոն Ասլանյանը: Հանրության համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ովքեր էին այն ընդդիմադիրները, որոնք քվեարկեցին ի օգուտ իշխող կուսակցության թեկնածուի:

Politik.am-ը այս օրերի ընթացքում փոքրիկ լրագրողական հետաքննություն է իրականացրել և պարզել, թե ինչ գործարք է տեղի ունեցել և ովքեր են կանգնած եղել այդ ամենի հետևում:

Ընտրությունների պաշտոնական արդյունքների պարզ լինելուց հետո Մամիկոն Ասլանյանի թիմակիցները ամեն կերպ փորձել են ճանապարհներ գտնել, որպեսզի շտկեն այն իրավիճակը, որը ստեղծվել է քաղաքացիների քվեարկության արդյունքում:  Նվազագույն շեմը հաղթահարած կուսակցությունների թեկնածուներից ամենախոցելին եղել է «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Արկադի Փելեշյանը:

Ընտրություններից առաջ Արկադի Փելեշյանը իր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որի արդյունքում կուսակցությունը իր թիմին պետք է հատկացներ 50 000 ԱՄՆ դոլար, որի դիմաց Փելեշյանը խոստանում է ապահովել ավելի քան 8000 քվե: Արթուր Բաղդասարյանի հրահանգով Արկադի Փելեշյանին տրամադրվում է խոստացված գումարի մի մասը միայն, իսկ խոստացվածի մյուս մասը չի տրամադրվում:

Արկադի Փելեշյանը չի կարողանում վճարել այն պարտքերը, որ կատարել է  նախընտրական պրոցեսը կազմակերպելու համար: Այս պարտքը գումարվելով իր անձնական պարտքերի հետ կազմել է ավելի քան 250 հազար ԱՄՆ դոլար: Փելեշյանը հայտնվում է անելանելի վիճակում: Այս մասին իմանում են ՀՀԿ շտաբում և նրան հրավիրում են իրենց մոտ: Տեղում Փելեշյանին առաջարկում են փակել նրա բոլոր պարտքերը, իսկ ինքը փոխարենը պետք է ավագանու առաջին նիստին ամեն ինչ կազմակերպի այնպես, որպեսզի իր թիմակիցները քվեարկեն ի օգուտ Մամիկոն Ասլանյանի:



Նման նյութեր