Վարչապետի օգնականը լինելու առավելությունները
Advertisement 1000 x 90

Վարչապետի օգնականը լինելու առավելությունները

«Փաստ» օրաթերթը գրում է. Վարչապետի օգնական, 26-ամյա Հայկ Զոհրաբյանը նախորդ տարի երկու անգամ նվիրատվություն է ստացել: Խոսքը մեծ գումարի մասին չէ, այդ երկու նվիրատվությունները միասին կազմել են 3 միլիոն դրամ, ինչի մասին տեղեկանում ենք Զոհրաբյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. տարեկան հայտարարագրից:

Նշված նվիրատվությունները ներառվել են նրա եկամուտների մեջ և աշխատավարձից ստացված 6 միլիոն 103 հազար դրամին գումարվելով՝ պաշտոնյայի տարեկան եկամուտները կազմել են 9 միլիոն 103 հազար դրամ: Բացի այս ամենը, ավելացել են Զոհրաբյանի դրամական միջոցները: Եթե նախորդ տարվա սկզբին պաշտոնյան ունեցել է միայն 10 հազար 500 դրամ, ապա տարեվերջին՝ 4 միլիոն 850 հազար դրամ:

Նշենք, որ Զոհրաբյանն այս պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա փետրվարի վերջին, և նա բացի այդ 10 հազար 500 դրամից, որ ստացվել էր իր նախկին աշխատավայրից, այլ եկամուտներ կամ դրամական միջոցներ չուներ: Հավելենք նաև, որ Զոհրաբյանը մինչ այդ՝ 2016–2017 թթ. զբաղեցնում էր «Տրանս Գլոբալ» ՍՊԸ–ի հիմնադիր–տնօրենի պաշտոնը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: