Պրիմորիեում կատուն հոգացել է նորածին ջրարջերի մասին, որոնց լքել էր մայրը
Advertisement 1000 x 90

Պրիմորիեում կատուն հոգացել է նորածին ջրարջերի մասին, որոնց լքել էր մայրը

Վլադիվոստոկում կատուն խնամքի տակ է վերցրել երեք նորածին ջրարջերի, որոնց մայրը դուրս էր նետել բնից: Այդ մասին Instagram-ում հայտնել է «Սադգորոդ» կենդանաբանական այգին:

«Ապրիլի 12-ի առավոտյան Դևոչկա անունով էգ շերտավոր ջրարջը երեք ձագ է բերել և դրանց դուրս նետել բնից: Մենք, իհարկե, հասկացանք, որ փոքրիկներին փրկել է պետք: Բարեբախտաբար, մեր անասնաբույժ Վիկտորի կատուն ձագերին ընդունեց, կերակրեց, լիզեց, ինչպես հարազատների»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ աշխատակիցները հասկացել են մայր ջրարջի վարմունքի պատճառը. գիշերը նա ևս երկու ձագ է բերել: «Մենք ենթադրեցինք, որ դա կարող էր լինել նրա վարմունքի պատճառներից մեկը, և ճիշտ էինք… Այժմ նա իրեն հանգիստ է պահում ձագերի հետ»,- նշել են կենդանաբանական այգու աշխատակիցները:



Նման նյութեր