Ինքն է նետվել, թե՞ հրել են. ուսանողուհին ընկել է բուհի պատուհանից
Advertisement 1000 x 90

Ինքն է նետվել, թե՞ հրել են. ուսանողուհին ընկել է բուհի պատուհանից

Ռուսաստանի ամենահեղինակավոր բուհերից մեկի` Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողուհին ընկել է չորրորդ հարկից։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ-ալիքը։

«Ականատեսները ոստիկանությանը հայտնել են, որ ուսանողուհին ինքնասպանություն փորձ չի արել. նրան չորրորդ հարկի լուսամուտից հրել է համակուրսեցին», — հայտնում է ալիքը։

Աղջիկը 21 տարեկան է։ Դեռ հայտնի չէ` ինչ վնասվածքներ է ստացել նա։ Ոստիկանության հիմնական վարկածի համաձայն` վեճի ժամանակ ուսանողուհուն հրել է նրա ընկերը։

ՆՏՎ-ն հայտնում է, որ աղջիկը ողջ է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

armeniasputnik.am



Նման նյութեր