Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ախր տենց չի, որ եթե խոչընդոտում ես վարչապետի քվեարկությունը, պառլամենտական նոր ընտրություններ են նշանակվում… Սահմանադրությունն ասում է. «Վարչապետ չընտրվելու դեպքում ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»։ Նկատեք՝ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ յոթ օր հետո…. Այսինքն ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ պիտի տեղի ունենա… Եթե պատգամավորներին պառլամենտ չեք թողնում, ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ էլ տեղի չի ունենում, նոր ընտրությունների մասին սահմանադրական նորմն էլ չի աշխատում այնքան ժամանակ քանի դեռ տեղի չի ունենա ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ… Ազնիվ եղեք մինչեւ վերջ, որ մարդիկ իմանան՝ հանուն ինչի են պայքարում եւ ինչն է լինելու պայքարի արդյունքը…»:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ