Բացել փակ փողոցներն ու հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։ Քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին նման կոչով դիմեց «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։
«Քանի որ մենք շարունակում ենք փակ պահել Բաղրամյան փողոցը, մենք Օրբելի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում և Կիևյան փողոցում գտնվող մեր ընկերներին կոչ ենք մնալ տեղում և այստեղից ողջունում ենք իրենց»,- ասաց նա։
Մինչ այդ նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ կոչ էր արել քաղաքի բոլոր հատվածներում գտնվող իրենց համախոհներին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։