Ցուցարարների դեմ կրկին պատրաստվում են գործի դնել Թոխմախի Մհերի «բանա՞կը». այն կրկին մոբիլիզացվել է. factor.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ցուցարարների դեմ կրկին պատրաստվում են գործի դնել Թոխմախի Մհերի «բանա՞կը». այն կրկին մոբիլիզացվել է. factor.am

Էրեբունի համայնքում Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանի մոտ հավաքված էին շուրջ 200 հաղթանդամ, սպորտային արտաքինով երիտասարդներ՝ իրենց ավտոմեքենաներով։ Թե որն է նման կուտակման պատճառը, հստակ հայտնի չէ, սակայն հաշվի առնելով 2016 թ․ հունիսի 29-ին Սարի թաղում ցուցարարներին ցրելու ժամանակ Մհեր Սեդրակյանի թիկնազորի և մերձավորների ունեցած դերակատարությունը, դժվար է այդ հաղթանդամ երիտասարդների կուտակումը չկապել Բաղրամյան պողոտայում ընթացող իրադարձությունների հետ։ Ըստ ամենայնի՝ այս պահին կրկին առաջացել է Թոմախի Մհերի համապատասխան ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն, կամ էլ՝ նախկին պատգամավորն ինքնաբուխ է մոբիլիզացրել իր «բանակը»։

factor.am