Ով ինչպե՞ս է քվեարկելու և ի՞նչ տրամադրությամբ են ԱԺ եկել. պատգամավորները` նիստից առաջ
Advertisement 1000 x 90

Ով ինչպե՞ս է քվեարկելու և ի՞նչ տրամադրությամբ են ԱԺ եկել. պատգամավորները` նիստից առաջ

ԱԺ դահլիճ մտնող պատգամավորները լրագրողներին հարցերին ի պատասխան հայտնում էին, որ խորհրդարանի շենքում չեն գիշերել, եկել են այսօր առավոտյան` ծառայողական մեքենաներով։

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն, անդրադառնալով ԱԺ նիստի մթնոլորտին նշեց, որ այսօր հիմնականը լավատեսությունը, հանդուրժողականությունն ու համբերությունն է։ Հարցին, թե արդյո՞ք վատ նախադեպ չէ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո 1–ին վարչապետին ընտրել փշալարերի հետևում, Աշոտյանն ասաց. «Սա գործընթացի փորձարկումն է, որն անում ենք միասին։ Ե՛վ ընդդիմությունը չգիտի իրեն ոնց պահի, և՛ իշխանությունն է փնտրտուքի մեջ` ինչպես ավելի ճիշտ կազմակերպի, և՛ ԶԼՄ–ներն ու քաղաքացիական հասարակությունը չեն ընտելացել նոր վիճակին։ Ժամանակ է պետք»։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, լրագրողների հետ զրույցում, վստահություն հայտնեց, որ ԱԺ նիստը կանցնի հանգիստ ու լուռ, իսկ դրսում գտնվողներին խոհեմության կոչ արեց։

«Այն գործընթացը, որ կա, այսօրվա օրակարգ չէ, այդ խնդիրը ձևակերպված է Սահմանադրությամբ և օրենքներով»,–ասաց Վարդանյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի առաջադրման հարցին։

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը որոշում է կայացրել քվեարկել ազատ կարգով, այսինքն` յուրաքանչյուրը քվեարկելու է իր խղճի մտոք։

Դահլիճում այս պահին 91 պատգամավոր է գրանցվել, ներկա են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, ԱԺ է ժամանել նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

armeniasputnik.am



Նման նյութեր