«Ես նման հանրապետական չեմ տեսել». Արմեն Աշոտյանը՝ Ազգային ժողովում գիշերելու վերաբերյալ լուրերի մասին
Advertisement 1000 x 90

«Ես նման հանրապետական չեմ տեսել». Արմեն Աշոտյանը՝ Ազգային ժողովում գիշերելու վերաբերյալ լուրերի մասին

ՀՀ Ազգային ժողովիՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը բացառում է այն, որ այսօրվա իրադարձությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների շարունակությունն են: Այս մասին ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ, որ այս մի քանի օրերի գործողությունների մասնակիցները ժամանակին տարբեր քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներն են»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ ՀՀ քաղաքացիների համար ամենակարևորը համերաշխություն պահպանելն է երկրի ներսում:

Հարցին, թե ինչ կմաղթի նոր վարչապետին, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Չեմ սիրում մաղթել, մինչեւ իրադարձությունը տեղի չունենա: Ժամանակից շուտ չեմ շնորհավորում»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ականները գիշերել են Ազգային ժողովում, պատգամավորն ասաց, որ նման հանրապետականի չի տեսել: «Ես  Ազգային ժողով  ժամանել  եմ սովորականի պես, նորմալ»,- եզրափակեց նա:



Նման նյութեր