«Ինձ պիտի շնորհավորեք, որովհետև վերջապես ես էլ Երևանում սեփականություն ունեցա». Սերժ Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Ինձ պիտի շնորհավորեք, որովհետև վերջապես ես էլ Երևանում սեփականություն ունեցա». Սերժ Սարգսյան

Եթե ինձ առանձնատուն չի հասնում, կարող եմ վերադարձնել։ Այսօր խորհրդարանում, պատասխանելով պատգամավորների՝ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով իրեն տրված առանձնատան մասին հարցին, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Եթե հասնում է, դուք պիտի ինձ շնորհավորեք, որովհետև վերջապես ես էլ Երևանում սեփականություն ունեցա»,-ասաց նա։

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ օրենքով բոլոր պաշտոնաթող նախագահներին պետությունը բնակարաններ է հատկացնում, ինքն էլ օգտվել է իր այդ իրավունքից։

Ինչ վերաբերում է փաստին, որ հատկացված առանձնատունը պետության հաշվեկշռում գտնվող կառավարական առանձնատներից է, Սերժ Սարգսյանը հայտնեց, որ ինքը տարբերություն չի տեսնում, թե որ առանձնատունը կհատկացվեր իրեն, հատկապես, որ այսօր կառավարական առանձնատներից մի քանիսը դատարկ են։

Սերժ Սարգսյանի խոսքով` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտոնները ստանձնելուց հետո հրաժարվել են բնակություն հաստատել իրենց հատկացված պետական առանձնատներում։



Նման նյութեր