![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/04/11503207.jpg)
Գյումրու կենտրոնական հրապարակ տանող բոլոր ուղղությունները փակ են:
Գյումրիում կենտրոնական փողոցների երթևեկությունը դեռևս կաթվածահար վիճակում է, ճանապարհային ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը:
Նշենք, որ վաղ առավոտից Գյումրիում մեկնարկել է ուսանողների, դպրոցականների, երիտասարդների քայլերթն ի նշան քաղաքացիական անհնազանդության:
Ցուցարար ուսանողներն ու դպրոցականները կանոնակարգված երթով շարժվում են քաղաքի տարբեր հատվածներ, որոշակի ժամանակ նստացույց անելով, ապա կրկին տեղափոխվում են Անկախության հրապարակ: Ի դեպ, երթն ինքանբուխ է և չի ղեկավարվում ինչ-որ մեկի կողմից: