Շիրակի մարզպետի հետ հանդիպումից հետո Գյումրիում ապրիլի 18-ին անցկացվող հավաքի մասնակիցները քանի ուսումնական հաստատություններում՝ պահանջելով չարգելել աշակերտներին ու ուսանողներին միանալ երթին, ապա, կրկին փակելով կենտրոնական ճանապարհները, շարժվեցին Վարդանանց հրապարակ:
Այստեղ երթի մասնակից աղջիկներից մեկը ուշաթափվեց։ Երթի մյուս մասնակիցները, կարծելով, թե պատճառը ոստիկաներն են, հարձակվեցին ոստիկանների վրա: Կրքերը հանդարտվեցին միայն այն ժամանակ, երբ ներկաներից մեկն ասաց, որ աղջիկը պարզապես ուշաթափվել է, ոստիկանները կապ չունեն։ Հավաքի մի շարք մասնակիցներ բերման ենթարկվեցին ոստիկանություն: Երթի մասնակիցները այնուհետև շարժվեցին Թատերական հրապարակ։ Ըստ պայմանավորվածության՝ բողոքի ակցիան թատերական հրապարակում կշարունակվի 18:00-ին: