Ոստիկանությունը ոչ միայն համաչափ, այլև գերարհեստավարժ գործեց այս օրերին. Վիգեն Սարգսյան. 1tv.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունը ոչ միայն համաչափ, այլև գերարհեստավարժ գործեց այս օրերին. Վիգեն Սարգսյան. 1tv.am

Չեմ համարում, որ ցուցարարների հետ փոխզիջումների գնալու խնդիր կա, որովհետև նրանց կոչը ենթադրում է` «ամեն ինչ կամ ոչինչ», Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է  պաշտպանության վերանշանակված նախարար Վիգեն Սարգսյանը:

«Չեմ համարում, որ այստեղ փոխզիջման խնդիր կա, որովհետև այն, ինչ հնչեցվում է այսօր հրապարակից, չի ենթադրում փոխզիջում: Ենթադրում է` «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, որը կտրուկ տարբերվում է խորհրդարանական ժողովրդավարության ողջ մոդելից: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանն աշխատանք ունի կատարելու խորհրդարանում, որպես մարդ, որը ստացել է համապատասխան քվե», – ասել է Վ. Սարգսյանն` ավելացնելով.

«Կարծում եմ` այստեղ շատ ավելի կարևոր է խոսել կարմիր գծերը չանցնելու մասին, որոնք կարող ենք ուղղակի տեղ չթողնել հետագա երկխոսության, քննարկման համար»:

Որպես նման կարմիր գծի օրինակ` պաշտպանության նախարարը բերել է անչափահասների մասնակցությունը հավաքներին:

«Կարմիր գծեր կան նաև ուժի կիրառման և բռնության, վերահսկողության բացակայության հարցում», – ասել է Վիգեն Սարգսյանը` նշելով, որ «Նիկոլ Փաշինյանն անընդհատ ինքն իրեն մի կողմ է կանգնեցնում հնարավոր զարգացումներից և դա բավականին մտահոգիչ է հանրային անվտանգության տեսակետից»:

Անդրադառնալով ոստիկանության ծառայությանն այս օրերին` պաշտպանության նախարարը նշել է. «Ես կարծում եմ, որ ոստիկանությունը ոչ միայն համաչափ, այլև գերարհեստավարժ գործեց այս օրերին»:



Նման նյութեր