Այսօր Մասիս- Էջմիածին խճուղուց, երբ քաղաքացիները շարժվել են դեպի Երևան, մասնակցելու երթին, ոստիկանները նրանց չեն թողել առաջ շարժվել: Հանկարծ հայտնվել են առանց պետհամարանիշի ավտոմեքենաներով դիմակավորված անձիք, ովքեր ծեծի են ենթարկել ցուցարարներին ու այդ պահին նաև լսելի են եղել կրակոցների ձայներ:
Քիչ անց պարզվել է, որ վիրավորում է ստացել է 18- ամյա մի երիտասարդ՝ ում տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն: «Ռադիոլուրը» կապ հաստատեց Մասիսի բժշկական կենտրոնի հետ, ովքեր հաստատեցին մեր տեղեկությունը:
«Հրազենային վիրավորում ստացած ունենք, վիճակը կայուն է, վնասվել է երիտասարդի ոտքը»,- ասացին բժշկական կենտրոնից։