«Ժառանգություն» կուսակցությունը մերժում է «ՀՀԿ»-ի՝ իշխանության մնալու ցանկացած փորձ
Advertisement 1000 x 90

«Ժառանգություն» կուսակցությունը մերժում է «ՀՀԿ»-ի՝ իշխանության մնալու ցանկացած փորձ

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հրավեր է ստացել՝ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար:

Շնորհակալությամբ ընդունելով հրավերը՝ մենք կարծում ենք, որ քննարկում կարելի էր իրականացնել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և սփյուռքահայ մեր հայրենակիցները կողմնորոշված չլինեին իրենց կարծիքի մեջ, սակայն նրանք վաղուց ունեն իրենց համոզմունքը՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն ևարտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ այդօրակարգի շուրջ կարող է բանակցել հրապարակում կանգնածժողովրդի կողմից լիազորված ներկայացուցիչը:

«Ժառանգություն» կուսակցությունը՝ ի սկզբանե լինելով ժողովրդական շարժման ակունքներում, այսօր էլ շարունակում է մեր քաղաքացիների ու հայրենակիցների հետ պայքարել հանուն Հայաստանի քաղաքացու և հայ ժողովրդի: Մենք մերժում ենք «Հայաստանի Հանրապետական» կուսակցության իշխանության մնալու ցանկացած փորձ:

«Ժառանգություն» կուսակցություն 25 ապրիլի 2018, Երևան



Նման նյութեր