«Ծառուկյան» դաշինքը միացել է Նիկոլ Փաշինյանի բողոքի շարժմանը, բայց դա չի ենթադրում, որ անվերապահորեն աջակցում է նրա թեկնածությունը։
«Մենք ներկայացնում ենք երկրի երկրորդ քաղաքական ուժը։ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եղել ենք և կշարունակենք լինել մեր ժողովրդի կողքին։ Մենք ժողովրդի հետ ենք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Եվ մեր պատգամավորական ձայները, որոնք մեզ տվել է ժողովուրդը, չենք պատրաստվում տալ ոչ մեկին»,- ասաց Էնֆիաջյանը։
Միաժամանակ տվյալ քաղաքական ուժը կողմ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով, որոնք կկանխեն ուժի հետագա կիրառումը և արյունահեղությունը, վստահ է Էնֆիաջյանը։