Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայաստանյան իրադարձությունների ֆոնին կոչ է արել Եվրասիական միության անդամներին՝ Ղազախստան, Ռուսաստան, Ղրղզստան, Բելառուս և Հայաստան, օգնել միմյանց, հակառակ դեպքում իրենց «հատ-հատ» կվերացնեն: Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրները կարող էին օգնել Հայաստանի իշխանություններին, որպեսզի իրավիճակը չսրվի: Այս մասին հաղորդում է TUT.by-ն:
«Ի՞նչ է, ուզում եք ասել, որ մենք մեղք չունենք Հայաստանում տեղի ունեցողի համար: Հիշո՞ւմ եք, մեկ տարի, թե քանի տարի առաջ ինչի համար այնտեղ ապստամբություն եղավ: Երբ կառավարությունը բարձրացրեց էներգակիրների սակագինը, իբր թե ելք չկար: Հետո ստիպված նահանջեցին: Ինչ է, դա մեզնից չէր կախված, Ռուսաստանից չէ՞ր կախված: Դե, ուրեմն իմացեք՝ մեզ հատ-հատ կվերացնեն, լավագույն դեպքում դեն կնետեն այս Միությունից: Փոխանակ նման հարցերը միասին լուծենք, պատեհ-անպատեհ իրար մռութ ենք ջարդում»,- երեքշաբթի օրը ասել է Լուկաշենկոն, դիմելով ժողովրդին և խորհրդարանին:
caucasus.artinews.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը