Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելու համար ԱԺ-ի քվեարկության ժամանակ հարկավոր են նաեւ ձայներ ՀՀԿ-ից, ուստի այսօր լրագրողների հարցին, թե դուք ինչպե՞ս եք քվեարկելու՝ ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը պատասխանեց, որ թիմով պետք է քննարկեն, որոշեն. «Կնստենք բոլորս միասին ֆրակցիան կորոշի: Ամեն դեպքում ես թիմի անդամ եմ, կուսակցության անդամ եմ, համապատասխան խմբակցություն ունենք, չեմ կարծում, որ ես առանձին մի հատ ինչ-որ էքստրեմալ վիճակ պետք է ստեղծեմ: Նենց էլ չի, որ էս ամեն ինչը իմ սրտով է: Ամեն դեպքում ընտրություն պետք է կատարվի, Սահմանադրական ճանապարհով պիտի այդ հարցը լուծվի, կողմնակից եմ միանշանակ դրան, որովհետեւ ամբողջ աշխարհի առաջ խայտառակվելու խնդիր կլինի: Հրապարակային ընտրություն չի լինի»:
Վաղուց էի զգում, որ երկրում մաղձ կա․ Ալիկ Սարգսյանը չի բացառում, որ Սերժ Սարգսյանին ճիշտ չէին զեկուցում. 1in.am
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ