Աշխարհի տարբեր երկրների տասնմեկ կանայք հասել են մեր մոլորակի ամենահյուսիային կետին: Միջազգային ակցիայի գլխավոր նպատակն է երկխոսություն հաստատել կանանց միջև:
Անգլիացի փորձառու հետազոտող Ֆելիսիտա Էսթոնի գլխավորած խմբում ընդգրկվել են հիմնականում սկսնակ դահուկորդուհիներ աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Սաուդյան Արաբիայից, Շվեդիայից, Օմանից, Կատարից, Ֆրանսիայից, Կիպրոսից և Քուվեյթից: Նրանց մեծ մասն առաջին անգամ է մասնակցել բևեռային արշավին: