ABBA շվեդական խումբը 35 տարվա ընթացքում առաջին անգամ ձայնագրել է երկու նոր կոմպոզիցիա: Այդ մասին հաղորդվում է Instagram-ում քառյակի պաշտոնական օգտահաշվում:
«Մենք բոլոր չորսս էլ զգացինք, որ 35 տարի անց հետաքրքիր կլիներ կրկին միավորել ջանքերը և գնալ ձայնագրման ստուդիա: Այդպես էլ արեցինք»,- ասված է հրապարակման մեջ: Երաժիշտների խոսքով՝ աշխատանքի ընթացքում իրենք զգում էին, որ «ժամանակն ասես կանգ է առել», իսկ 35 տարվա ընդմիջումը միայն «կարճ արձակուրդ» է եղել: «Հնարավոր է՝ մենք ծերացել ենք, բայց երգը նոր է: Եվ դա լա՛վ է»,- ասում են արտիստները: Նշվում է, որ կոմպոզիցիաներից մեկը դեկտեմբերին քառյակի թվային կրկնօրինակը կկատարի հեռուստատեսային ծրագրերից մեկում: ABBA խումբը կազմավորվել է 1972 թվականին:
Տասը տարի անց քառյակը կազմալուծվել է: Այդ ժամանակաշրջանում արտիստներն առավել մեծ ժողովրդականություն վայելող փոփ-խմբերից մեկն են դարձել պատմության մեջ: 2010 թվականին ABBA-ն ընդգրկվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում: 2017 թվականի գարնանը խումբն ազդադարեց համաշխարհային շրջագայության մասին, որին մեկնեցին երաժիշտների թվային կրկնօրինակները: