Singapore Airlines ավիաընկերությունը մտադիր է գործարկել ամենաերկարատև անվայրէջք չվերթը, որը կկապի Սինգապուրը և Նյու Յորքը: Ինչպես ապրիլի 27-ին հայտնել է The Straits Times թերթը, թռիչքը կտևի 19 ժամ:
Ինչպես հրատարակությանը հաստատել է ավիափոխադրողի ներկայացուցիչը, ընկերության կանոնավոր չվերթները այս տարվա երրորդ եռամսյակից կսկսվեն Airbus 350-900 ինքնաթիռներով: Թերթը նաև նշել է, որ այս նորագույն օդանավերը միայն վերջերս են արտադրողից մատակարարվել ընկերությանը: Ընդամենը փոխադրողը նմանօրինակ յոթ ինքնաթիռների պատվեր է տեղաբաշխել:
Առաջիկայում նաև անվայրէջք թռիչքներ կսկսվեն Սինգապուրից Լոս Անջելես: Singapore Airlines-ը մինչև 2008 թվականը թռիչքներ Էր իրականացնում դեպի ԱՄՆ, սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի անկման պատճառով չվերթները դադարեցվեցին: Բայց այնուհետև 2016 թվականին վերսկսվեց ուղիղ հաղորդակցությունը Սինգապուրի և Սան-Ֆրանցիսկոյի միջև: Ներկայում ամենաերկարատև անվայրէջք թռիչքի ռեկորդը պատկանում է Qatar Airways ավիաընկերությանը, որը կանոնավոր չվերթներ է իրականացնում Դոհայից Օքլենդ: Թռիչքը տևում է 18 ժամ: