«40 տարեկան դարձա, նոր իմացա, որ գյումրեցու արմատներ ունեմ». Հայկ Մարությանը՝ Գյումրիում հանրահավաքի ժամանակ
Advertisement 1000 x 90

«40 տարեկան դարձա, նոր իմացա, որ գյումրեցու արմատներ ունեմ». Հայկ Մարությանը՝ Գյումրիում հանրահավաքի ժամանակ

Դերասան, հումորիստ Հայկ Մարությանն այսօր ելույթ ունեցավ նաև Գյումրիի հանրահավաքի ժամանակ: Հայկոն ելույթի սկզբում ասաց, որ իր հորական կողմից տատիկը գյումրեցի է: Նա նաև ասաց, որ Գյումրի քաղաքում տուն ունի: Այս մասին նա իր օրերս է իմացել:

Իր ելույթի ժամանակ Հայկոն ասաց. «Ապրիլի 23-ին ամբողջ հայ ժողովուրդը, որն ապրում է Հայաստանում և Հայաստանից դուրս, տարավ անհավանական հաղթանակ, բայց որպեսզի այդ հաղթանակը լինի վերջնական, մենք պետք է անենք ևս մեկ քայլ՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Դրա համար մենք, որպես երկրի ղեկավար պետք է ունենանք մեր ժողովրդական թեկնածու: Ամբողջ հայ ժողովրդի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է և միայն իրեն կվտահենք, որ Հայաստանը տանի դեպի ազատ և անկախ ընտրություններ: Դրա համար մենք պետք է մնանք, այնքան ուժեղ, ինչքան մինչ այսօր ենք եղել և այսպես մինչև մայիսի 1-ը: Իսկ երբ մենք ունենանք ազատ և արդար ընտրություններ, այդ ժամանակ մենք կունենանք նաև ազատ, անկախ Հայաստան»:

Հայկոն հավաքվածներին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այս շարժումն աշխարհի ամենախաղաղ շարժումն է:

news.am