«Եթե Նիկոլը վարչապետ դառնա, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու…»
Advertisement 1000 x 90

«Եթե Նիկոլը վարչապետ դառնա, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու…»

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոնց հասկանում եմ, եթե Նիկոլը վարչապետ դառնա, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու եւ այս խորհրդարանը կգործի մինչև իր ժամկետի ավարտը:

Մյուս կազուսը` Նիկոլի ընտրվելու դեպքում առաջանում է սահմանադրական ճգնաժամ` խորհրդարանում ընդդիմություն չի լինում, ինչը նախատեսված չի սահմանադրությամբ` բոլորը կոալիցիայի անդամ են: Սահմանադրություն հնարողները այդ տարբերակը հաշվի չեն առել եւ պարզ չի, թե ով է ընդդիմության կողմից լինելու ԱԺ փոխնախագահ, ով է քննադատելու կառավարությանը և այլն: Միակ տարբերակը այն է, Ծառուկյանին զոռով ընդդիմություն դարձնեն, բայց ինքը դեմ է ու արդեն միացել է «ժողովրդին»:

Փաստորեն արտահերթ ընտրություններ կարող են լինել միայն մեկ դեպքում, եթե ԱԺ-ն չկարողանա կառավարություն ձևավորել»:



Նման նյութեր